https://arm.sputniknews.ru/20260519/inch-khndri-en-bakhvum-arcakhcinery-emum-migracivon-inch-hvosqer-kan-pvordzageti-parzabanumy–102188952.html
Ինչ խնդրի են բախվում արցախցիները ԵՄ–ում, միգրացիոն ինչ հոսքեր կան. փորձագետի պարզաբանումը
Ինչ խնդրի են բախվում արցախցիները ԵՄ–ում, միգրացիոն ինչ հոսքեր կան. փորձագետի պարզաբանումը
Sputnik Արմենիա
Սյունիքի մարզից միայն Գորիսից են ավելացել միգրացիոն հոսքերը, քանի որ այստեղով դեպի Արցախ ճանապարհն արդեն փակ է և, հետևաբար, տնտեսական ակտիվությունն էապես… 19.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-19T08:55+0400
2026-05-19T08:55+0400
2026-05-19T08:55+0400
միգրացիա
արցախ
հայաստան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102190549_0:0:2879:1619_1920x0_80_0_0_0e7de456e53b783660fbd14b6ecc8dc5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Նարինե Իրիցյան. Եվրոպական շատ երկրներ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրով սկսել են հետ ուղարկել արցախցիներին` պատճառաբանելով, թե կա այնպիսի մի երկիր (նկատի ունեն Հայաստանը–խմբ.), որը մարդու իրավունքների տեսանկյունից կարող է պաշտպանել նրանց։ Այդ մասին Տավուշի մարզում «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության ծրագրի» շրջանակում ասել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։Նրա խոսքով` դեպի Եվրոպա արցախցիները սկսեցին ավելի շատ մեկնել 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։ Արդյունքում, նրա խոսքով` Եվրամիությունը արցախցիներին հետ է ուղարկում Հայաստանի Հանրապետություն։ Նշենք, որ Հայաստանը ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր է կնքել է 14 երկրի, այդ թվում` Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ռեադմիսիոն համաձայնագրով վերադարձած ացախցիներից 38–ամյա Սերյոժան նշեց, որ դժգոհ լինելով ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունից` մեկնել էր Գերմանիա։ Մինչդեռ, երբ մեր երկիրը ԵՄ հետ սկսեց սերտացնել իր կապերը, իրեն ու էլի մի շարք արցախցիների սկսեցին հետ ուղարկել Հայաստան։ Թե քանի հայ, այդ թվում` արցախցի միգրանտ կա Ռուսաստանում և Եվրամիությունում, անհայտ է, քանի որ մեր երկիրը նման տվյալների չի տիրապետում։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով` եթե, օրինակ, ուզում են իմանալ Ռուսաստան մեկնածների թիվը, օգտվում են ՌԴ տվյալների բազայից։ «Այսինքն, Ռուսաստանից ենք ստանում Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների մասին տվյալները։ Հիմա, եթե, աշխարհագրությունը ընդլայնվի, ստիպված ենք նաև ԵՄ երկրներից տվյալներ վերցնել»,– նշեց նա։Մյուս կողմից էլ, ըստ նրա, եթե մի քանի տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնելը դարձել էր ՀՀ տնտեսության առանձին ճյուղ, ապա հիմա, ըստ «Հայկական Կարիտաս» կազմակերպության տվյալների, տեմպերը թուլացել են։ Ի դեպ, Հայաստանից ամենաակտիվն արտագնա աշխատանքի մեկնում են Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերից։ Փորձագետի խոսքով, օրինակ, Հայաստանի հարավային հատվածներից (Արարատ, Արմավիր), որտեղ դաշտերը կան, և մարդիկ հիմնականում զբաղված են հողագործությամբ, միգրացիոն հոսքերն այդքան ակտիվ չեն։ Նույնը վերաբերում է նաև Վայոց Ձորին (Ջերմուկի հանքային ջրերի գործարանով պայմանավորված աշխատատեղեր կան), և Սյունիքին (պայմանավորված պղնձամոլիբդենային գործարանի աշխատատեղերով)։ Բեժանյանը նշեց, որ Սյունիքի մարզից միայն Գորիսից են ավելացել միգրացիոն հոսքերը, քանի որ այստեղով դեպի Արցախ ճանապարհն արդեն փակ է և, հետևաբար, տնտեսական ակտիվությունն էապես նվազել է։Նշենք, որ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 46 030 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30 901-ը: Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102190549_0:0:2732:2048_1920x0_80_0_0_d6ff9303532b365f477f2b489479a875.jpg.webp
միգրացիա, արցախ, հայաստան, եվրամիություն
միգրացիա, արցախ, հայաստան, եվրամիություն
Սյունիքի մարզից միայն Գորիսից են ավելացել միգրացիոն հոսքերը, քանի որ այստեղով դեպի Արցախ ճանապարհն արդեն փակ է և, հետևաբար, տնտեսական ակտիվությունն էապես նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Նարինե Իրիցյան. Եվրոպական շատ երկրներ ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրով սկսել են հետ ուղարկել արցախցիներին` պատճառաբանելով, թե կա այնպիսի մի երկիր (նկատի ունեն Հայաստանը–խմբ.), որը մարդու իրավունքների տեսանկյունից կարող է պաշտպանել նրանց։ Այդ մասին Տավուշի մարզում «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցության ծրագրի» շրջանակում ասել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Նրա խոսքով` դեպի Եվրոպա արցախցիները սկսեցին ավելի շատ մեկնել 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո։
«Արցախցիներ կան, որ վերադարձել են և՛ Ֆրանսիայից, և՛ Գերմանիայից, որտեղ մեկնել էին ապաստան հայցելու` հույս ունենալով, որ իրենք արդեն փախստականի կարգավիճակ ունեն, և այնտեղ նույնպես դա կճանաչվի։ Մինչդեռ հաշվի առնելով ուկրաինական խնդիրը` այն, որ ԵՄ երկրները գերծանրաբեռնված են այս երկրից եկած փախստականներով, արցախցիներին ետ են ուղարկում՝ պատճառաբանելով, թե կա այնպիսի երկիր` նկատի ունեն Հայաստանը, որտեղ արցախցիներն առաջինն են մուտք գործել, որը մարդու իրավունքների տեսանկյունից ապահով երկիր է և որը նաև նրանց պաշտպանություն է տվել»,– նշեց Բեժանյանը։
Արդյունքում, նրա խոսքով` Եվրամիությունը արցախցիներին հետ է ուղարկում Հայաստանի Հանրապետություն։
Նշենք, որ Հայաստանը ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագիր է կնքել է 14 երկրի, այդ թվում` Վրաստանի և Ռուսաստանի հետ։
Թե քանի հայ, այդ թվում` արցախցի միգրանտ կա Ռուսաստանում և Եվրամիությունում, անհայտ է, քանի որ մեր երկիրը նման տվյալների չի տիրապետում։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով` եթե, օրինակ, ուզում են իմանալ Ռուսաստան մեկնածների թիվը, օգտվում են ՌԴ տվյալների բազայից։
«Այսինքն, Ռուսաստանից ենք ստանում Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների մասին տվյալները։ Հիմա, եթե, աշխարհագրությունը ընդլայնվի, ստիպված ենք նաև ԵՄ երկրներից տվյալներ վերցնել»,– նշեց նա։
Մյուս կողմից էլ, ըստ նրա, եթե մի քանի տարի առաջ արտագնա աշխատանքի մեկնելը դարձել էր ՀՀ տնտեսության առանձին ճյուղ, ապա հիմա, ըստ «Հայկական Կարիտաս» կազմակերպության տվյալների, տեմպերը թուլացել են։
«Տարբեր տարիների ընդհուպ մինչև ՀՆԱ–ի 20%–ն էին կազմում այն գումարները, որոնք գալիս էին արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկածի արդյունքում։ Գաղտնիք չէ, որ մեր միգրացիոն հոսքերի մոտ 95%–ը գնում է դեպի Ռուսաստան, և այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն շատ ուղիղ ազդում է մեր միգրացիոն հոսքերի վրա»,– տեղեկացրեց Բեժանյանը։
Ի դեպ, Հայաստանից ամենաակտիվն արտագնա աշխատանքի մեկնում են Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերից։ Փորձագետի խոսքով, օրինակ, Հայաստանի հարավային հատվածներից (Արարատ, Արմավիր), որտեղ դաշտերը կան, և մարդիկ հիմնականում զբաղված են հողագործությամբ, միգրացիոն հոսքերն այդքան ակտիվ չեն։ Նույնը վերաբերում է նաև Վայոց Ձորին (Ջերմուկի հանքային ջրերի գործարանով պայմանավորված աշխատատեղեր կան), և Սյունիքին (պայմանավորված պղնձամոլիբդենային գործարանի աշխատատեղերով)։
Բեժանյանը նշեց, որ Սյունիքի մարզից միայն Գորիսից են ավելացել միգրացիոն հոսքերը, քանի որ այստեղով դեպի Արցախ ճանապարհն արդեն փակ է և, հետևաբար, տնտեսական ակտիվությունն էապես նվազել է։
Նշենք, որ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 46 030 բռնի տեղահանված արցախցի, որոնցից վերադարձել է 30 901-ը: