https://arm.sputniknews.ru/20260518/nubarasheni-hvogebuzharanum-tghamardu-mahvan-pastvov-dzerbakalvatsner-chkan-qk-102300601.html
Նուբարաշենի հոգեբուժարանում տղամարդու մահվան փաստով ձերբակալվածներ չկան․ ՔԿ
Նուբարաշենի հոգեբուժարանում տղամարդու մահվան փաստով ձերբակալվածներ չկան․ ՔԿ
Sputnik Արմենիա
Արմեն Հովհաննիսյանի մահը դարձել է ընդդիմության եւ իրավապաշտպանների խիստ քննադատության առարկա: 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T12:20+0400
2026-05-18T12:20+0400
2026-05-18T12:20+0400
հայաստան
նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց
մահ
տղամարդ
քրեական գործ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Քաղաքացուն (Արմեն Հովհաննիսյանին) ինքնասպանության հասցնելու քրեական գործով ձերբակալվածներ չկան: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև տեղափոխվել է Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։ Մայիսի 17-ին ՔԿ–ն հայտնեց, որ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
հայաստան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, մահ, տղամարդ, քրեական գործ
հայաստան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, մահ, տղամարդ, քրեական գործ
Արմեն Հովհաննիսյանի մահը դարձել է ընդդիմության եւ իրավապաշտպանների խիստ քննադատության առարկա:
«Քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ չկան», – Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն: