392 հազար դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Լևոն Շիրինյանը

Քաղաքականություն

18.05.2026 | 19:47

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ 2026-ի ապրիլի 1-ի դրությամբ։ Factor.am-ն ուսումնասիրել է դրանք և առանձնացրել է քաղաքական ուժերի ցուցակների առաջին թեկնածուների ունեցվածքը։

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանը նախորդ տարում 392 հազար դրամ եկամուտ է ունեցել, որից 256 հազար դրամն աշխատավարձ է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, 57 հազար դրամը՝ աշխատավարձ Խաչատուր Աբովյան ՀՊՄՀ-ից, 79 հազար դրամը կենսաթոշակն է եղել։ Թեկնածուն դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Շիրինյանը հայտարարագրել է բնակարան (մակերեսը՝ 56 քմ), որի գտնվելու վայրը չի նշել։ Ավտոմեքենա, թանկարժեք իրեր կամ բաժնետոմսեր թեկնածուն չունի։

Գայանե Խաչատրյան

 

Leave a comment