https://arm.sputniknews.ru/20260518/qreakan-varujt-e-nakhadzernvel-qkn-pashinjani-cucadrats-tesagrutjan-masin-102307524.html
Քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ–ն` Փաշինյանի ցուցադրած տեսագրության մասին
Քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ–ն` Փաշինյանի ցուցադրած տեսագրության մասին
Sputnik Արմենիա
Նախաքննական մարմինը աշխատանքներ է իրականացնում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։ 18.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-18T13:52+0400
2026-05-18T13:52+0400
2026-05-18T14:23+0400
հայաստան
քննչական կոմիտե
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102306568_0:0:1280:720_1920x0_80_0_0_bdda8268d0623352e9e1fb21650eef5e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցադրած տեսագրության կապակցությամբ։Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։ՔԿ–ն պնդում է, որ անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող, ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը և ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։Ըստ նախաքննական մարմնի` նախաքննություն է ընթացքում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102306568_234:0:1194:720_1920x0_80_0_0_c7d6dfcd80f4242c8862831db409903d.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան, видео
հայաստան, քննչական կոմիտե, նիկոլ փաշինյան, видео
13:52 18.05.2026 (Թարմացված է: 14:23 18.05.2026)
Բաժանորդագրվել
Նախաքննական մարմինը աշխատանքներ է իրականացնում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցադրած տեսագրության կապակցությամբ։
Իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ն ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։
ՔԿ–ն պնդում է, որ անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող, ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը և ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։
«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ
Ըստ նախաքննական մարմնի` նախաքննություն է ընթացքում տեսագրությունում երևացող անձանց ինքնությունը բացահայտելու համար։