Տրիգեր են ստեղծել մարդու ինքնասպանության համար. Վարդազարյանը` Նուբարաշենի դեպքի մասին

https://arm.sputniknews.ru/20260518/triger-en-steghtsel-mardu-inqnaspanutjan-hamar-vardazarjany-nubarasheni-depqi-masin-102309087.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/04/26687291_108:0:999:668_1920x0_80_0_0_05979c59328c3b52a3a463dcab5b4572.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ռուբեն վարդազարյան, ինքնասպանություն

հայաստան, նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ռուբեն վարդազարյան, ինքնասպանություն

Բաժանորդագրվել

ԲԴԽ նախկին նախագահի համոզմամբ՝ նմանատիպ կոշտ գործողությունները կատարվում են հանրության շրջանում վախի մթնոլորտ ձևավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Քաղաքական պաստառ պոկելու հիմքով քաղաքացուն ազատությունից զրկելու և հետո հոգեբուժարան տեղափոխելու միջադեպն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով Նուբարաշենի հոգեբուժարանում տղամարդու մահվան փաստին։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև տեղափոխվել է Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել է։ Մայիսի 17-ին ՔԿ–ն հայտնեց, որ Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով։
Նուբարաշենի հոգեբուժարանում տղամարդու մահվան փաստով ձերբակալվածներ չկան․ ՔԿ

Վարդազարյանը միջադեպը ինքնասպանության դրդելու փորձ չի դիտարկում` նշելով, որ այն քրեորեն պատժելի արարք է։ Այդուհանդերձ, ըստ նրա, անազատության մեջ հայտնվելը կարող էր որոշիչ դեր խաղալ հաջորդող ողբերգական զարգացումների համար։

«Միանշանակ դա տրիգեր է հանդիսացել ինքնասպանության համար, ավելի քան վստահ եմ, բայց դա հոգեկան անհավասարակշռության կամ հիվանդության սրման պայմաններում է լինում։ Ինձ եթե ձերբակալեն պաստառ պոկելու համար, ես ինքնասպան չեմ լինի։ Այսինքն` տրիգեր են ստեղծել, որ արդեն հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդն ինքնասպանություն գործի»,– ասաց նա։

Վարդազարյանը հավելեց, որ ինքնին պաստառ պոկելը քրեորեն հետապնդելի արարք չէ։ Նա ենթադրում է, որ իրավապահները փորձել են խուլիգանության կամ գույքի ոչնչացման հոդվածներով հիմնավորել, սակայն շեշտեց, որ անկախ անձի կարգավիճակից, տարիքից կամ արտաքինից, նման արարքի համար կալանավորումն անթույլատրելի է։

«Իրավական պետությունում այս գործողությունն ամենաթողություն, խուլիգանություն կորակվեր, իսկ իրականում քաղաքական պատվեր է։ Այն մարդը, որը որոշում է կայացրել ձերբակալելու, որոշում է կայացրել հոգեբուժարան տեղափոխելու, չեմ պատկերացնում՝ կին ունի՞, երեխա ունի՞, կամ նրան ընդհանրապես մա՞յր է ծնել, որ պաստառ պոկելու համար մարդուն ձերբակալել է»,– ասաց Վարդազարյանը։

Խոսելով այսօրինակ կոշտ գործողությունների հիմքում ընկած իրական դրդապատճառների մասին՝ ԲԴԽ նախկին ղեկավարը շեշտեց, որ իշխանությունները միտումնավոր են նման քայլերի գնում հանրության շրջանում վախի զգացում սերմանելու համար։

«Ես չեմ պատկերացնում, որ մի միլիոն հինգ հարյուր հազար մարդ կամ երեք միլիոնանոց հանրապետությունում գտնվի մեկը, ով կկասկածի, որ դա կատարվում է բացառապես վախի մթնոլորտ ձևավորելու համար… Դա միանշանակ վախի մթնոլորտ ձևավորելու համար է արվում»,– ընդգծեց Վարդազարյանը։

Նա հուսով է, որ հայ հասարակությունը իրավական կոպիտ խախտումներին և քաղաքական հետապնդումներին կպատասխանի հունիս 7–ին, երբ երկրում կկայանան խորհրդարանական ընտրությունները։

Leave a comment