ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Եթե Հայաստանում արդարադատության համակարգը գործեր, Փաշինյանի սպառնալիքները հետևանք կունենային, նա Երևանում աջակցություն չունի, ոչ մեկ նրա թաթիկները չի պաչում, դրա համար է հիստերիայի մեջ հայտնվել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցը։
«Հրապարակված տեսանյութի մասով, որով քրվարույթ է նախաձեռնվել, կասկածանքներ ունեմ, որ կարող է բեմադրված լինել, որպեսզի որոշ ուժերի խաղից հանի, նրանց կապի այդ մարդկանց հետ։ Նոր սաստկացումներ է սպասվում, Փաշինյանը բախումների է տանում իրավիճակը, նա անկյուն մղվածի նման է, քանի որ դրված է իրենց կյանքի հարցը, նրանց պատիժը խիստ է լինելու», – մեկնաբանեց Կարապետյանցը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ