Ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի Արթուր Օսիպյանը

https://arm.sputniknews.ru/20260518/dzerbakalvel-epashinjani-het-vitshabanats-arcakhci-artur-osipjany-102317598.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1192/91/11929101_114:0:1934:1365_1920x0_80_0_0_2289a67c2e3dcba3f0524cdcbf877ff0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ձերբակալություն, արցախցի, նիկոլ փաշինյան, երևան, քարոզարշավ

ձերբակալություն, արցախցի, նիկոլ փաշինյան, երևան, քարոզարշավ

Բաժանորդագրվել

Փաստաբան Երիցյանը տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Քիչ առաջ ձերբակալվել է այսօր Երևանի Արաբկիր համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ (արձակուրդում գտնվող), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանում Օսիպյանը բանավիճել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ։ Օսիպյանը նրան մեղադրել է Ղարաբաղում Արայիկ Հարությունյանի արածների վրա աչք փակելու և նրան աջակցելու համար։ Տղամարդը նաև հիշեցրել է, որ Ալիևը պարտադրում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձ ՀՀ։ Այս խոսակցությունից հետո Փաշինյանը սկսեց բղավել, վիրավորել, քաշքշուկ սկսվեց, Փաշինյանի շուրջը հավաքվածները փորձեցին տարածքից հեռացնել Օսիպյանին։

«Նրա հեռախոսները անջատված են, իսկ ֆեյսբուքայն էջը, որտեղ նա վերջերս ակտիվորեն քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հեռացված է։ Նրա գտնվելու վայրի մասին հարազատները տեղեկություն չունեն»,– ասաց Երիցյանը։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Օսպիյանի դատավարական կարգավիճակի մասին դեռ որևէ տվյալ չունի, ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։

Հավելենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում մի քանի անգամ վիճաբանության մեջ է մտել մարդկանց հետ, վիրավորել, սպառնալիքներ հնչեցրել։
Մեզանից գողանում են մեր ընտրությունը․ «Միասնության թևերը» հաղորդում ներկայացրեց

Leave a comment