2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-ապրիլին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 4․5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 7․5%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 8․9%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.9%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.5%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 4․1%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3.0%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 0.7%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 0.3%-ով։

Կրթության գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ աճել են 3․9%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի հունվար-ապրիլի համեմատ նվազել են 2․5%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. ապրիլին 2025թ. ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 9.5%, իսկ 2026թ. մարտի համեմատ՝ 2.8% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. ապրիլին 2025թ ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 1.6%-ով, իսկ 2026թ. մարտի համեմատ ՝0.5%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. ապրիլին 2025թ. ապրիլի համեմատ սակագներն աճել են 2.6%-ով, իսկ 2026թ. մարտի համեմատ արձանագրվել է սակագների անփոփոխ մակարդակ:

Արտարժույթի շուկա: 2026թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրված սպառողական գների 1.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազումով (ՀՀ դրամն արժևորվել է):

Leave a comment