Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոններ

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվեն հացահատիկ տեղափոխող երկաթուղային վագոններ։ Ըստ APA-ի՝ այսօր Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկ տեղափոխող ութ երկաթուղային վագոն։

Նշենք, որ երեկ Հայաստանի է ժամանել 25 վագոն, որոնք տեղափոխել են 1746 տոննա հացահատիկ՝ տարանցիկ ճանապարհով անցնելով Ադրբեջանով։ Մինչ այդ, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել էր 285 վագոն, որոնք տեղափոխում էին հացահատիկ (մոտավորապես 19900 տոննա)։

Leave a comment