Իրանի պետական հեռուստատեսության՝ IRIB-ի տվյալներով՝ ներկայում Հորմուզի նեղուցի շրջանում շուրջ 1500 տանկեր և բեռնանավ սպասում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թույլտվությանը՝ ջրային ուղով անցնելու համար։
Հեռուստաընկերությունը նշում է, որ Իրանի ռազմածովային ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում՝ տարածաշրջանի ջրային տարածքը պաշտպանելու նպատակով և շարունակում են վերահսկել ամբողջ Պարսից ծոցի գոտին։