Հատուցման հարված է հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260518/hatucman-harvats-e-hascvel-ukrainaji-razmardjunaberakan-hamaliri-objektnerin-rd-pn-102305481.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_e03e5521d43672953c0d991886dd6ca7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր

ռուսաստան, ուկրաինա, զինված ուժեր

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը հայտնում է, որ բոլոր թիրախները խոցվել են։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՌԴ զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Ի պատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտների վրա Ուկրաինայի ահաբեկչական հարձակումների` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել ցամաքային, ծովային բազավորման բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով», – ասվում է ամփոփագրում:

Նշվում է, որ թիրախավորվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, վառելիքաէներգետիկ, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև ռազմական օդանավակայանները:

ՊՆ-ն ընդգծել է, որ բոլոր թիրախները խոցվել են։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment