«Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ դիմակավոր անձինք սպառնում են Փաշինյանին, նա արձագանքում է կոշտ բառապաշարով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

18.05.2026 | 12:54

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մի քանի դիմակավոր անձինք Արցախի բարբառով և վիրավորական բառապաշարով դիմում են Փաշինյանին։ «Նիկոլ, քեզ ջրելու ենք»․ ասում է նրանցից մեկը՝ ընթացքում մյուսների ձեռքին, ենթադրաբար, ինքնաձիգներ են։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է հրապարակված տեսանյութին ու կոշտ բառապաշարով հակադարձել․ «Հլը էս փսլինքներին նայի էլի։ Ուրեմն, սենց, մասկեքը հագել են, իբր իրենք ուժեղ տղերք են»։ Փաշինյանը հորդորել է նրանց ինքնակամ ներկայանալ իրավապահներին։

Factor TV-ն տեսանյութի հետ կապված դիմել է ինչպես Ներքին գործերի նախարարություն, այնպես էլ Քննչական կոմիտե։ Պատասխանները ստանալուն պես կհրապարակենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment