Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի համար նշանակվել է 140 միլիոն գրիվնայի (ավելի քան 3,1 միլիոն դոլար) գրավ, հայտարարել է Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը։
«Երմակն ազատ է արձակվում նախնական կալանքից. նշանակվել է 140 միլիոն գրիվնա ամբողջական գրավի գումարը», – ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ օրը Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը իր Telegram ալիքում հայտարարել էր, որ Երմակի համար գրավի ամբողջ գումարն արդեն հավաքվել է, և որ նա, հավանաբար, ազատ կարձակվի մայիսի 18-ին։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը հայտնել են, որ բացահայտել են կազմակերպված խումբ, որը ներգրավված է Կիեւի մոտ շքեղ շինարարական նախագծերում 460 միլիոն գրիվնա լվացման մեջ։
Մայիսի 11-ին հակակոռուպցիոն բյուրոն հայտնել էր, որ կասկածի մասին ծանուցում է ուղարկվել դրա մասնակիցներից մեկի՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ։ Գործը դասակարգվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում (լվացում)):