Պենտագոնը թիրախների ցուցակ է պատրաստել, իսկ Թրամփն ակնարկել է Իրանին նոր հարվածների մասին

https://arm.sputniknews.ru/20260518/pentagvony-tirakhneri-cucak-e-patrastel-isk-trampn-aknarkel-e-iranin-nvor-harvatsneri-masin-102295232.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_3383a1b039c826c061cb88cf9955d6b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության թիմի առանցքային անդամների հետ: Սպասվում է ևս մեկ քննարկում։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Պենտագոնը Իրանում թիրախների ցանկ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել հարձակումները այդ երկրի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:

«Պենտագոնը ռազմական թիրախների հետ կապված մի շարք ծրագրեր է պատրաստել այն դեպքում, եթե Թրամփն ի վերջո հավանություն տա նոր հարվածներին», – ասված է հաղորդագրության մեջ:

CNN-ի տվյալներով՝ Պենտագոնը որպես թիրախ դիտարկում է Իրանի էներգետիկայի օբյեկտները, ինչպես նաև ենթակառուցվածքի տարրերը:

Նշվում է, որ մայիսի 16-ին Թրամփը փակ խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի առանցքային անդամների հետ: Հիմնական թեման Իրանի հետ հետագա պատերազմական գործողություններն են։

Վիրջինիայում նախագահի գոլֆ ակումբում հանդիպմանը ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինից Թրամփի վերադարձից անմիջապես հետո։

Աղբյուրների տվյալներով՝ մայիսի 16-ին վերջնական որոշում չի կայացվել։ Վարչակազմը ցանկանում էր նախ գնահատել Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի բանակցությունների արդյունքները։

CNN-ի տվյալներով՝ արդեն այս շաբաթվա սկզբին նախագահը երկրորդ քննարկումը կանցկացնի խորհրդականների նույն խմբի հետ։

Մայիսի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Նա նաև լուսանկար է հրապարակել՝ ակնարկելով Իրանի հետ պատերազմի շարունակումը։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment