Մինչև Կիևը համապատասխան որոշում չկայացնի, հատուկ ռազմական գործողությունները կշարունակվեն․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողությունները Ուկրաինայում, սակայն խաղաղ կարգավորման դռները բաց են, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ հետագա զարգացումները կախված են ուկրաինական իշխանությունների որոշումներից։

«Ռուսաստանը բաց է մնում։ Սակայն մինչև Կիևի ռեժիմը համապատասխան որոշումներ չկայացնի, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվեն», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը։

Leave a comment