Դպրոցում էի, երբ սկսվեց 2023-ի պատերազմը, երեխաները վախենում էին, իսկ ես պատասխանատու էի նրանց համար



24News
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի այս թողարկման հերոսուհին արցախցի ուսուցչուհիներից Աստղիկ Սողոմոնյանն է։
Սողոմոնյանի հետ խոսել ենք
շրջափակման ժամանակ աշակերտների շրջանում առկա հարցերից, որոնք կապված էին Արցախի և պատերազմի մասին։

«Երբ սկսվեց շրջափակումը, Երևանում էի, ուզում էի Արցախ վերադառնալ. աշակերտներս սպասում էին ինձ։ Դպրոցում էի, երբ սկսվեց 2023-ի պատերազմը, երեխաները վախենում էին, իսկ ես պատասխանատու էի նրանց համար», – անկեղծանում է ուսուչուհին ու հավելում. «Աշակերտներից մեկը նկուղում խեղճացած հայացքով ինձ էր նայում, իսկ ես փորձում էի ուժեղ մնալ։ Ամեն մի ռումբի պայթյունի հետ հասկանում էինք, որ ևս մի ընտանիքի լույս մարեց։ Երբ այրում էին զինվորական համազգեստները, ցավ էի ապրում, այրվում էր նաև մեր լինելիությունը, պաշտպանությունը»։

Լիահույս է Աստղիկը, որ անվտանգ, ազատ ու անկախ Արցախ է վերադառնալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

Leave a comment