Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով  բանակցություններ են անցկացրել

Քաղաքականություն

04.02.2026 | 15:51

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով զրուցել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ զրույցը տեղի է ունեցել չինական Նոր տարվա նախաշեմին, որը սկսվում է 2026 թվականի փետրվարի 17-ին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ զրույցը «հիմնականում կենտրոնացել է բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման վրա»։

Նա հավելել է, որ ռուս-չինական հարաբերությունները «զարգանում են համակարգված, լայնածավալ, արդյունավետ և հաջողությամբ»։

«Մենք երկու կողմերից էլ քաղաքական կամք ենք տեսնում այս համագործակցությունը շարունակելու համար»,- ընդգծել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment