Փաստաբան Սերգեյ Հարությունյանն այցելել է Բագրատ սրբազանին։ Այս մասին փաստաբանը հայտնել է ֆեյսբուկյան էջում։
«Ինչպես արդեն հայտնել էի, այսօր Ռուբենի հետ ուխտ արեցինք և այցելեցինք 7 եկեղեցիներ: Սակայն օրը լիարժեք չէր լինի, եթե վերջում չայցելեի վաղուց արդեն շատ հարազատ դարձած Բագրատ սրբազանին ու հետևաբար` օրը ամփոփեցի այցով: Փառք Աստծո Սրբազանը շատ լավ էր:
Հիշեցնեմ, որ Լույսը հաղթելու է խավարին…»-,գրել է Սերգեյ Հարությունյանը։