Նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին․ Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտ ամսին։ Նրա խոսքով՝ արդեն պետք է սկսել իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել և ընդունվել են խորհրդի կողմից, և կարիք կա հանրության հետ հարցերը կոմունիկացնելու։

«Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն է, ուղղակի ընդունվել չի կարող, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտել կամքը՝ կողմ կամ դեմ քվեարկելով Սահմանադրության տեքստի ընդունմանը»,- ասաց նախարարը։

Leave a comment