Չեմ կարծում, թե եկեղեցու դեմ թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն. Աբրահամյան

«Իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա գրել է. «Լրահոսում նկատեցի, որ բանակում հոգևոր ծառայություն տանող գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին ահազանգներ են հնչում:

Որքան ես եմ հասկանում, փորձ է արվում նրանց ներգրավել Մայր Աթոռի դեմ գործողություններում:

Թեմայի մեկ այլ անթույլատրելի մոտեցումն էլբանակի ղեկավարության դրանում զինվորականների ներգրավածության հարցն է:

Այն, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողներն իրենց ղեկավարի ցուցումով ներգրաված են ուրացման քաղաքականության պրոցեսում ու իրենց խոսքով և գործունեությամբ դա դրսևորում են, տեսանելի է, սակայն մեկ այլ սպառնալիք է` զինվորականներին դրանում ներքաշելը:

Հուսով եմ` մանրամասները դեռ կիմանանք, իսկ ՊՆ-ն կպարզաբանի, թե ինչով է ընդհանրապես զբաղված: Թեև շատ բան արդեն պարզ է:

Չեմ կարծում, թե այսպիսի թշնամական գործընթացում մեծ թվով զինվորականներ կներքաշվեն, որովհետև նրանք լավ գիտեն ԶՈւ-ում հոգևոր ծառայության կարևոր դերն ու նշանակությունը, սակայն իշխանական կեղծ պատարագներին որոշ զինվորականների ներգրավածությունն արդեն վատ նախադեպ և բացասական սպասում է առաջացնում»։

Leave a comment