«Իշխանություն» լրատվականն արձանագրել է, որ Արմավիրի մարզում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում է նաև ՀԷՑ-ի Արմավիրի մասնաճյուղի ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս շրջում է ՔՊ-ական Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ։ Ուշագրավ է, որ Լյուդվիգ Գյուլնազարյանը քարոզարշավին մասնակցում է աշխատանքային ժամին։
Ավելի վաղ, «Իշխանություն» լրատվականն արձանագրել էր նաև պետական հաստատությունների, մասնավորապես՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությունը իշխող ուժի քարոզարշավին։
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2025 թվականին պետականացվեց։ Կառավարությունը ՀԷՑ-ի կառավարումը գործարար Սամվել Կարապետյանից վերցրեց՝ նշանակելով պետական ժամանակավոր կառավարիչ։