Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

«Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի․

-Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց),

-կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝

-Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում,

-մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։

Հաշվի առնելով միջոցառումներն անվտանգ և անխափան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վարորդներին հորդորում ենք նախապես ընտրել երթուղիները, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment