Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ռուսական ցորենի հերթական խմբաքանակը. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260515/adrbejani-taratsqvov-hajastan-e-ugharkvel-rusakan-cvoreni-hertakan-khmbaqanaky-102211969.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/03/98364323_43:0:1015:729_1920x0_80_0_0_4f3318fe5fe6bb7f719f06f2602f2c39.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ցորեն

ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ցորեն

Բաժանորդագրվել

14 վագոնները, որոնք մինչ այդ անցել էին Վրաստանի տարածքով, Հայաստան են տեղափոխում 977 տոննա հացահատիկ։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով` տարանցիկ ճանապարհով, Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնել է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը։

Ինչպես հայտնի է, շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։

Գործակալությունը նշել է, որ Ադրբեջանի տարածքով «դեպի Վրաստանի սահման (և այնուհետև` Հայաստան) է ուղարկվել 14 վագոնից բաղկացած 977 տոննա ընդհանուր քաշով ռուսական ցորենի հերթական խմբաքանակը»։

Ըստ պարբերականի տվյալների՝ այն պահից սկսած, երբ Ադրբեջանի իշխանությունները հանեցին իրենց երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման արգելքը, Ռուսաստանից հանրապետության միջով տեղափոխվել է ավելի քան 27 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի տեղափոխումը կանոնավոր է դարձել. Սերգեյ Պավլով

Leave a comment