Լրագրող Հերմինե Զեյնալյանը գրում է․
« Թե ինչպես Civiс-ի, այսինք՝ ՔՊ-ի լրագրողը կեղծեց Իշխան Սաղաթելյանի խոսքը։ Ներկայացնեմ հերթականությամբ․
– Գոնե 8 տոկոս ակնկալո՞ւմ եք պարոն Սաղաթելյան։
-8 տոկոսի համար պայքարի մեջ չէինք մտնի։
-Այսինքն՝ ավելի բա՞րձր տոկոս եք ակնկալում։
-Իհարկե։
– Պարոն Քոչարյա՜ն, պարոն Քոչարյա՜ն, պարոն Սաղաթելյանն ասում է՝ 8 տոկոսի դեպքում երբեք չեք մտնի խորհրդարան, մանդատներ չեք վերցնի, համաձա՞յն եք։
Հ․Գ․ Դե հիմա ես չեմ, դուք ասեք, ՔՊ-ի լրագրողի էս բացահայտ ժուլիկությանը, ստախոսությանը, մանիպուլյացիային ի՞նչ գնահատական կտաք»։