Չինաստանը մտադիր է 200 հատ «Boeing» պատվիրել. Թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփի խոսքով՝ «Boeing» կորպորացիան 150 ինքնաթիռի պատվեր էր ակնկալում, բայց 200-ի պատվեր է ստացել:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Վաշինգտոնի և Պեկինի բանակցությունների արդյունքում Չինաստանը պատրաստվում է ամերիկյան «Բոինգ» ընկերության 200 ինքնաթիռ պատվիրել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին ասել է «Fox News»-ին տված հարցազրույցում։

«Մենք շատ բաներ ենք քննարկել, չափազանց շատ, բոլորը չես թվարկի։ Մենք շատ լավ հանդիպում ունեցանք և նրանցից որոշ բաներ ստացանք։ Համաձայնեցված որոշումներից մեկը 200 ինքնաթիռի պատվերն է։ Դա մեծ գործ է», – ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ «Boeing» կորպորացիան 150 ինքնաթիռի պատվեր էր ակնկալում, բայց 200-ի պատվեր է ստացել:

Հիշեցնենք` մայիսի 14-ին Պեկինի Ժողովրդական համագումարների դահլիճում կայացել են Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի պաշտոնական բանակցությունները: Հանդիպումը տևել է մոտ երկու ժամ:

Leave a comment