https://arm.sputniknews.ru/20260514/riski-kvontingent-en-pashinjany-iravapah-hamakargum-tsarukjani-harazatneri-linelu-masin-102177876.html
Ռիսկի կոնտինգենտ են․ Փաշինյանը՝ իրավապահ համակարգում Ծառուկյանի հարազատների լինելու մասին
Ռիսկի կոնտինգենտ են․ Փաշինյանը՝ իրավապահ համակարգում Ծառուկյանի հարազատների լինելու մասին
Sputnik Արմենիա
Փաշինյանը սպառնաց՝ եթե իմանա, որ նման բան կա, ու այդ մարդիկ աշխատանքից չեն ազատվել, ապա չազատողը կազատվի աշխատանքից։ 14.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-14T15:15+0400
2026-05-14T15:15+0400
2026-05-14T15:20+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102171823_0:0:2560:1441_1920x0_80_0_0_2cdfe3bbe3792ced3f88a5cf57e08197.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ եթե իրավապահ համակարգում կարող է 52 անձ լինել, որոնք առնչություն ունեն մեկ մարդու հետ, ապա դա նորմալ չէ։ Նա այդ մասին ասաց Աջափնյակում քարոզարշավի ընթացքում անցկացրած ասուլիսի ժամանակ` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերին։Մայիսի 13-ին ԲՀԿ առաջնորդը Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, թե Կոտայքի մարզում 52 պարեկի աշխատանքից ազատել են նրանց հարազատների՝ ԲՀԿ համակիր լինելու կամ Ծառուկյանի աշխատակիցը լինելու համար։ Ավելի ուշ ՀՀ ներքին գործերի նախարարությունը հերքել էր Ծառուկյանի հայտարարությունը՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։«Եթե պարզվի, որ 52 պարեկ առնչություն ունի, պե՞տք է ասենք՝ հա, դե ոչինչ։ Իրենք, ըստ էության, ռիսկի կոնտինգենտ են։ Էդ էլ ա կոռուպցիա․․․ Օրինակ` 52 անձ կա՞ պարեկային ծառայությունում, որ իմ հետ առնչություն ունենա․․․ Եթե լինեն, իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե իմանամ, որ նման բան կա, ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի որդին Հայաստանից կրակոցներ արձակելուց հետո»,- ասաց Փաշինյանը։Հիշեցնենք՝ մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Գագիկ Ծառուկյանի որդուն ՀՀ իրավապահներին հանձնելու համար դեռ 2025 թվականի հունվարի 10–ին միջնորդություն են ուղարկել Բելառուսի գլխավոր դատախազություն։ Նա միջազգային հետախուզման մեջ է Ծաղկաձորի խաղատներից մեկում հնչած կրակոցներից հետո:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0e/102171823_285:0:2560:1706_1920x0_80_0_0_2e73382190de97ae322cf1c30c77f34f.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան
հայաստան, նիկոլ փաշինյան, գագիկ ծառուկյան
Փաշինյանը սպառնաց՝ եթե իմանա, որ նման բան կա, ու այդ մարդիկ աշխատանքից չեն ազատվել, ապա չազատողը կազատվի աշխատանքից։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ եթե իրավապահ համակարգում կարող է 52 անձ լինել, որոնք առնչություն ունեն մեկ մարդու հետ, ապա դա նորմալ չէ։ Նա այդ մասին ասաց Աջափնյակում քարոզարշավի ընթացքում անցկացրած ասուլիսի ժամանակ` արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերին։
«Եթե պարզվի, որ 52 պարեկ առնչություն ունի, պե՞տք է ասենք՝ հա, դե ոչինչ։ Իրենք, ըստ էության, ռիսկի կոնտինգենտ են։ Էդ էլ ա կոռուպցիա․․․ Օրինակ` 52 անձ կա՞ պարեկային ծառայությունում, որ իմ հետ առնչություն ունենա․․․ Եթե լինեն, իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե իմանամ, որ նման բան կա, ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ո՞նց ա փախել Ծառուկյանի որդին Հայաստանից կրակոցներ արձակելուց հետո»,- ասաց Փաշինյանը։