«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Վրաստան՝ Թամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։
1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուա և Բարբուդայի հետ։
1993-ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։
2001- կառավարության որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:
2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:
2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակած զեկույցի, Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։
2010-Հայաստանի բոլոր թանգարաններում անցկացվել է «Բաց դռների օր»: Թանգարաններն ամբողջ օրվա ընթացքում գործել են անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:
2013-ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել շփման գծի մերձճակատային հատվածում:
2015-«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։
2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:
2018-Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտի փողոցը։
2020- ելնելով կորոնավիրուսային համաճարակի տեմպերից՝ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 30 օրով:
2023-Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
ԱՇԽԱՐՀ
1147-երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։
1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական կայսրության իմպերատոր Կարլ 4-րդը։
1553-ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դը Վալուան, որը ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անունով։
1607-անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Դեյմսմուտը։
1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9ամյա Լյուդովիկոս 14-րդը։
1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։
1796-անգլիացի վիրաբույժ Էդվարդ Ջեններն իրականացրել է առաջին հաջողված պատվաստումը ծաղիկ հիվանդության դեմ 8-ամյա Դեյմս Ֆիպպսիին։
1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։
1878- Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։
1908-աշխարհում առաջին ուղևորային աերոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտն իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր տարածությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։
1920-ՌԽՖՍՀ-ի կառավարությունը ճանաչել է Հեռավոր Արևել յան Հանրապետությունը։ 1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել է 3600 հրեա։
1948-հռչակվել է Իսրայել պետության անկախությունը։
1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն , Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակիան և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը. ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։
1984-ծնվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
1993-Լիտվան, Սլովենիան և Էստոնիան դարձել են Եվրախորհրդի անդամ։
2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլ յամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում