https://arm.sputniknews.ru/20260513/ajn-khaghaghutjuny-vory-pashinjany-berec-arcakhin-karvogh-e-berel-naev-vardenisin-karapetjan–102146257.html
Այն խաղաղությունը, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին. Կարապետյան
Այն խաղաղությունը, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին. Կարապետյան
Sputnik Արմենիա
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։ 13.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-13T20:46+0400
2026-05-13T20:46+0400
2026-05-13T20:46+0400
սամվել կարապետյան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
գեղարքունիքի մարզ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102145960_0:0:1275:717_1920x0_80_0_0_394e984b7e84cb4d8d76a898da1a6a0a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գործող իշխանության օրոք Գեղարքունիքում խնդիրները ոչ թե լուծվել, այլ ավելացել են։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյան իր տան մոտ հավաքված Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։Նա հիշեցրեց, որ մարզում բնական աճը նվազել է 30 տոկոսով, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ աղքատության մակարդակը 28 տոկոսի է հասնում։Բահ մուրճի փոխարեն. «Ուժեղ Հայաստանը» կառավարման իր տարբերակն է առաջարկում«Մարզը ունի այն, ինչ Հայաստանում ոչ ոք չունի։ Դուք Սևան ունեք… Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել, ավելի ճիշտ` պարտավոր են հարուստ ապրել։ Դրա համար մենք շատ լուրջ զբաղվելու ենք ձեր խնդիրներով»,– ասաց Սամվել Կարապետյանը։Ըստ նրա` Սևանա լիճը պետք է դառնա տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ։Սամվել Կարապետյանի պնդմամբ` գործող իշխանությունն այս և այլ խնդիրները ասֆալտով է ուզում կոծկել։ Բայց հավելեց` այդ փողոցները ոչ մեկին պետք չեն լինելու, եթե այնտեղ ոչ ոք չապրի։«Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրի` միասին քշեն, բայց մենք պետք է թույլ չտանք, պետք է մեկ օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ»,- նշեց Սամվել Կարապետյանը։Նա ևս մեկ անգամ հիշեցրեց` այնպիսի խաղաղություն, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
գեղարքունիքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102145960_261:0:1217:717_1920x0_80_0_0_219c5799c5dbb1d0c4d31da420cbc452.jpg.webp
սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, գեղարքունիքի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, գեղարքունիքի մարզ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Գործող իշխանության օրոք Գեղարքունիքում խնդիրները ոչ թե լուծվել, այլ ավելացել են։ Այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյան իր տան մոտ հավաքված Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ մարզում բնական աճը նվազել է 30 տոկոսով, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է, իսկ աղքատության մակարդակը 28 տոկոսի է հասնում։
«Մարզը ունի այն, ինչ Հայաստանում ոչ ոք չունի։ Դուք Սևան ունեք… Սևանի կողքին ապրող մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել, ավելի ճիշտ` պարտավոր են հարուստ ապրել։ Դրա համար մենք շատ լուրջ զբաղվելու ենք ձեր խնդիրներով»,– ասաց Սամվել Կարապետյանը։
Ըստ նրա` Սևանա լիճը պետք է դառնա տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ։
«Ամբողջ աշխարհում, օրինակ՝ Նորվեգիայում, գազի և նավթի հետ համարժեք տնտեսությանն օգնում ու զարգացնում է սաղմոնի արտադրությունը, իսկ սաղմոնի համար մաքուր ջրեր են պետք, ուրիշ ոչ մի բան պետք չէ։ Մենք ունենալու ենք համակարգված մոտեցում, ստեղծելու ենք բիզնես ծրագրեր… Ով հնարավորություն, ցանկություն և շնորհք ունի, կարող է դրանով զբաղվել, իսկ մինչև չդառնան միջին կամ մեծ բիզնես, հարկ չեն վճարելու»,–հավելեց նա։
Սամվել Կարապետյանի պնդմամբ` գործող իշխանությունն այս և այլ խնդիրները ասֆալտով է ուզում կոծկել։ Բայց հավելեց` այդ փողոցները ոչ մեկին պետք չեն լինելու, եթե այնտեղ ոչ ոք չապրի։
«Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրի` միասին քշեն, բայց մենք պետք է թույլ չտանք, պետք է մեկ օր շուտ կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ»,- նշեց Սամվել Կարապետյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց` այնպիսի խաղաղություն, որը Փաշինյանը բերեց Արցախին, կարող է բերել նաև Վարդենիսին։