Իրանի բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ սպառազինության տարանցումը Հորմուզի նեղուցով

https://arm.sputniknews.ru/20260513/irani-banaky-hajtararel-e-vor-tujl-chi-ta-amn-sparazinutjan-tarancumy-hvormuzi-neghucvov-102142017.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79444070_91:0:980:667_1920x0_80_0_0_14c96ea8e7c191793d5967b485218acd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, սպառազինություն, մերձավոր արևելք

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, ամն, սպառազինություն, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Նեղուցի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով ամերիկյան սպառազինության տարանցումը դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Այսուհետ չի թույլատրվի, որ ամերիկյան զենքը տարանցվի Հորմուզի նեղուցով և հասնի տարածաշրջանային բազաներ», – ասել է իրանցի զինվորականը:

Նա նաև նշել է, որ Հորմուզի արևմտյան մասը վերահսկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, արևելյան մասը՝ Իրանի բանակը, ընդ որում՝ ինչպես բանակը, այնպես էլ ԻՀՊԿ-ն գործում են համակարգված:

Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Leave a comment