Ստեփանավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած տղամարդկանց


Մայիսի 11-ին տեղեկություններ են ստացվել, որ նախորդ օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչ երեք տղամարդկանց միջև Գյուլագարակ համայնքում գործող ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել։


 


ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ ալկոհոլ օգտագործելուց հետո 45 և 44 տարեկան տղամարդիկ վիճաբանել են համաքաղաքացու հետ, ձեռքերով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։


 


Տղամարդիկ հայտնաբերվել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Նրանք կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին։


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։


 


Դիտումների քանակ18

Leave a comment