Արման Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գալիցկուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ներկա է եղել Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ձմեռային գավաթի խաղարկության հանդիպմանը «Կրասնոդարի» ու ԲԿՄԱ-ի միջև։

Հայ մարտիկը նաև հանդիպել է «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ։

«Շնորհակալություն Սերգեյ Նիկոլաևիչ Գալիցկուն այն ամենի համար, ինչ նա արել Կրասնոդարի, սպորտի և մարդկանց համար»,- սոցցանցերում գրել է Արման Ծառուկյանը և հրապարակել Սերգեյ Գալիցկու հետ լուսանկար։

«Կրասնոդար» – ԲԿՄԱ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է մոսկովյան ակումբը։ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մասնակցել է առաջին խաղակեսին։

Leave a comment