Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Իրանի ռազմական հզորության ոչնչացման մասին հայտարարությունների, Թեհրանը պահպանել է իր հրթիռային արսենալի մոտ 70%-ը և վերականգնել է հասանելիությունը Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող արձակման հրապարակների մեծ մասին։ Այս մասին գրել է «New York Times» թերթը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին:
«Իրանը դեռևս տնօրինում է իր շարժական արձակման կայանքների մոտ 70%-ը ողջ երկրում և պահպանել է իր նախապատերազմյան հրթիռային արսենալի մոտ 70%-ը»,- ասված է հրապարակման մեջ:
Ավելին, ըստ պարբերականի տվյալների, Իրանը վերականգնել է օպերատիվ հասանելիությունը Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իր 33 հրթիռային օբյեկտներից 30-ին, ինչը պոտենցիալ վտանգ է ստեղծում ամերիկյան ռազմանավերի համար: