Ռուբիոն Չինաստան է մեկնել Մադուրոյի մարզահագուստի նման հագուստով

https://arm.sputniknews.ru/20260513/rubivon-chinastan-e-meknel-madurvoji-marzahagusti-nman-hagustvov-102102265.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102100495_0:91:900:766_1920x0_80_0_0_e70fe93457c43be95faeac645e497716.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլաս մադուրո, մարկո ռուբիո, ամն, վենեսուելա

նիկոլաս մադուրո, մարկո ռուբիո, ամն, վենեսուելա

Բաժանորդագրվել

Պետքարտուղարը Չինաստան է մեկնել ԱՄՆ նախագահի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որում վերջինս նույնպիսի մարզահագուստով է, ինչպիսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հագին էր տարվա սկզբին Վենեսուելայում ԱՄՆ-ի գործողության ժամանակ:

Չունգի էջում հրապարակված լուսանկարում Ռուբիոն կրում է Nike բրենդի մոխրագույն մարզահագուստ և մուգ մոխրագույն մարզակոշիկներ:

«Քարտուղար Ռուբիոն Air Force One-ում ցուցադրում է Nike Tech «Վենեսուելա» մարզահագուստը»,-գրել է պաշտոնյան:

Թրամփը Air Force One նախագահական ինքնաթիռով Վաշինգտոնից մեկնել է Պեկին, որտեղ, ինչպես սպասվում է, բանակցություններ կվարի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ:

Հունվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել էր գերեվարված և ամերիկյան նավում գտնվող Մադուրոյի լուսանկարը: Վենեսուելայի ղեկավարը կրում էր մոխրագույն մարզահագուստ և սև դիմակ:

Հիշեցնենք՝ 2026 թվականի հունվարի սկզբին ԱՄՆ-ն գործողություն էր իրականացրել, որի ընթացքում Վենեսուելայի մի շարք օբյեկտներ ենթարկվել էին օդային հարձակման, իսկ նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել ու տեղափոխվել էին Նյու Յորք՝ թմրանյութերի վաճառքի մեղադրանքով դատվելու համար: Դրանից հետո, տարբեր մակարդակներում շփումների արդյունքում, Վաշինգտոնն ու Կարակասը սկսել են վերականգնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Leave a comment