Իրանի հարցում ԱՄՆ-ն չունի Չինաստանի աջակցության կարիքը․ Դոնալդ Թրամփ

Նախքան Պեկին մեկնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ օրակարգի առանցքում Իրանի հետ պատերազմը չէ, այլ առևտուրը, հայտնում է Associated Press-ը։

Իրանի հարցում ԱՄՆ-ն Չինաստանի աջակցության կարիքն ունի՞, հարցրեց մեկ այլ լրագրող։

«Ոչ, չեմ կարծում, թե մեզ որևէ աջակցություն է պետք Իրանի հետ կապված։ Մենք կհաղթենք այս կամ այն կերպ՝ կհաղթենք խաղաղ կամ այլ միջոցներով», – պատասխանել է նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment