Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր տեսաուղերձում անդրադարձել է նախօրեին Շենգավիթում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բղաված տղամարդուն՝ բլոգեր Արտակ Ավետիսյանին, հղի կնոջ աչքի առջև բռնի ուժով ոստիկանության բաժին բերման են ենթարկելու փաստին և ընդգծել, որ իրավապահ համակարգը լծված է ոչ թե հանցագործությունների բացահայտմանը, այլ քաղաքական հետապնդումներին։
«Բազմիցս բարձրաձայնել, ասել ենք, որ հանցագործությունները աճում են, որովհետև ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը՝ ներառյալ Հակակոռուպցիոն կոմիտեն, Քննչական կոմիտեն և մյուս մարմինները, ամբողջությամբ լծված են քաղաքական պատվերների կատարմանը և ժամանակ չեն ունենում հանցագործությունները բացահայտել։ Նրանք ոչ միշտ են այդ հարցում դիտավորություն դրսևորում, պարզապես քաղաքական պատվերներն այնքան շատ են, որ չեն հասցնում իրենց բուն գործերով զբաղվել»,-նշել է Մելիքյանը։