Իսրայելում բանտարկել են Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանը պղծած զինվորներին

Քաղաքականություն

12.05.2026 | 17:18

Իսրայելում բանտարկել են երկու զինվորականի, որոնք պղծել և լուսանկարել էին Մարիամ Աստվածածնի արձանը Լիբանանի հարավում, գրում է CNN-ը։

Սոցցանցերում տարածվել է միջադեպի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է զինվորներից մեկը ծխախոտը մոտեցնում արձանի բերանին։ Այդ զինվորը դատապարտվել է 21 օրվա ռազմական բանտարկության, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ, իսկ լուսանկարն արած զինվորը՝ 14 օրվա։

«Իսրայելի բանակը մեծ խստությամբ է վերաբերվում միջադեպին և հարգում է կրոնի ու պաշտամունքի ազատությունը, ինչպես նաև բոլոր կրոնների և համայնքների սրբավայրերն ու կրոնական խորհրդանիշները»,- ասվում է  հայտարարության մեջ։

Նշվում է, որ Դեբելի՝ գերազանցապես քրիստոնյաներով բնակեցված գյուղում միջադեպը տեղի է ունեցել «մի քանի շաբաթ առաջ»։

Իսրայելցի զինվորի կողմից ապրիլին Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու և լուսանկարվելու համար բանտարկել էր երկու զինվոր, ևս վեցը՝ հարցաքննվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment