Իրանը 10 անգամ ընդլայնել է իր գործողությունների գոտին Հորմուզի նեղուցում. ԻՀՊԿ

https://arm.sputniknews.ru/20260512/irany-10-angam-yndlajnel-e-ir-gvortsvoghutjunneri-gvotin-hvormuzi-neghucum-ihpk-102082777.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677081_109:0:1442:1000_1920x0_80_0_0_3854be302afbca7f8ccce0cfa70e202b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն

հորմուզի նեղուց, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, ամն

Բաժանորդագրվել

Նախկինում Իրանը Հորմուզի նեղուցի գոտի էր համարում մինչև 30 մղոնանոց հատվածը՝ Հորմուզ կղզուց մինչև Հենգամ կղզի։ Հիմա դա 200-300 մղոնանոց հատված է, որը ներառում է Հորմուզի նեղուցից դեպի արևելք գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքի ափամերձ գոտին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանը 10 անգամ ընդլայնել է իր գործողությունների գոտին Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ներկա պահին նոր ծրագրի շրջանակներում Հորմուզի նեղուցի սահմանները զգալիորեն ընդլայնվել են… Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը դարձել է «ավելի մեծ»՝ վերածվելով ընդարձակ օպերատիվ գոտու»,-նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Ըստ նրա՝ նախկինում Իրանը Հորմուզի նեղուցի գոտի էր համարում մինչև 30 մղոնանոց հատվածը՝ Հորմուզ կղզուց մինչև Հենգամ կղզի։ Այնինչ հիմա, Աքբարզադեի խոսքով, դա 200-300 մղոնանոց հատված է, որը ներառում է նեղուցից դեպի արևելք գտնվող Ջասկ նավահանգստային քաղաքի ափամերձ գոտին և դուրս է գալիս Ղեշմ ու Մեծ Թոմբ կղզիների սահմաններից՝ բուն ջրային ուղուց դեպի արևմուտք։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Իրանն ու ԱՄՆ–ն Հորմուզն աստիճանաբար բացելու շուրջ համաձայնության են եկել. ԶԼՄ

Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Leave a comment