ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Հայաստանում անցկացված «եվրոպառադն» իր ազդեցությունն ունեցավ, Պուտինն ուլտիմատում դրեց, ասեց՝ որոշեք, թե ձեր հետույքը որտեղ եք դնում, ի՞նչ ենք անելու տնտեսության հետ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Դո՛ւ չես որոշողը, Նիկո՛լ, ԵԱՏՄ-ից մեզ դուրս կշպրտեն, իսկ տնտեսական ծանր հետևանքները քաղելու է հայ ժողովուրդը, Տիլի Գագոյի կարգախոսով եք առաջնորդվելո՞ւ, թե «մեզ թող չվախեցնեն ռսները, աթար կվառենք», – մեկնաբանեց նա։ Խոսելով արդեն հինգ օր ընթացող ընտրական քարոզարշավից՝ Զոհրաբյանը նկատեց, որ Փաշինյանը աշխատում է իր էլեկտորատի վրա, և պետք է խոստովանել, որ ստացվում է։
«Պադոշություն սովորեք Նիկոլից, կրծած քարտեզը շպրտում են երեսին, նստում է, մարդկանց հետ խոսում է, չի կոմպլեքսավորվում մտնել այնտեղ, որտեղ իրեն ատում են։ Ընդդիմությո՛ւն, մի վախեցե՛ք անհարմար հարցերից, չկա հարց, որ չկարողանաք պատասխանել, խոսեք ձեզ մերժողների հետ, մ՛ի ստեղծեք ջերմոցային միջավայր»,- մեկնաբանեց Զոհրաբյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ