ՀՀ–ում դեռևս չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին. պատգամավոր

https://arm.sputniknews.ru/20260512/hhum-derevs-chtsnvats-erekhan-arden-partq-uni-ir-userin-patgamavvor-102092415.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101942183_161:0:2436:1706_1920x0_80_0_0_3c87501fcd63364191c8113364a7c04b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երեխա, պարտք, քրիստինե վարդանյան, իշխանություն

հայաստան, երեխա, պարտք, քրիստինե վարդանյան, իշխանություն

Բաժանորդագրվել

Վարդանյանը հայտարարեց՝ 8 մլրդ դոլարով Հայաստանում հնարավոր էր կառուցել ոչ միայն ենթակառուցվածքներ, թունելներ և կամուրջներ, այլև մի ամբողջ քաղաք:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանում դեռ չծնված երեխան արդեն պարտք ունի իր ուսերին, քանի որ վերջին տարիներին երկրի պետական պարտքն ավելացել է 8 մլրդ դոլարով և 2025 թվականին հասել 13,85 մլրդ դոլարի։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նման ծավալի գումարներով երկրում հնարավոր էր իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։

«Հայաստանում 8 մլրդ դոլարով կարելի էր ոչ միայն ենթակառուցվածքներ, թունելներ և կամուրջներ կառուցել, այլև նույնիսկ մի ամբողջ քաղաք։ Սակայն վերցնելով այդ պարտքը՝ ոչինչ չի արվել։ Նույնիսկ մետրոյի «Աջափնյակ» կայարանն այդպես էլ չկառուցվեց», – հայտարարեց Վարդանյանը։

Նա նշեց, որ իշխանությունները ծախսերի մի մասը բացատրում են սպառազինության գնումներով, որոնք նախատեսում են ցուցադրել մայիսի 28-ի զորահանդեսի ժամանակ: Միևնույն ժամանակ, պատգամավորի կարծիքով, նույնիսկ նոր զենքի առկայությունը չի երաշխավորում, որ ներկայիս իշխանությունները կկարողանան ապահովել երկրի անվտանգությունը:

«Եթե նրանք չեն կատարել 2021 թվականին տված ոչ մի նախընտրական խոստում, ինչու՞ պետք է քաղաքացիները հավատան, որ 2026 թվականի խոստումները կյանքի կկոչվեն»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ հասարակությունը մինչև հիմա ամբողջական տվյալներ չունի հայրենիքի համար մղված բոլոր մարտերում զոհվածների թվի մասին:

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment