Փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը

Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող  հենապատը փլուզվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a comment