Իրանը բանակցությունների վերսկսման համար 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ին. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260512/irany-banakcutjunneri-versksman-hamar-5-pajman-e-arajadrel-amn-in-zlm-102097303.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Իրանը պակիստանցի միջնորդին փոխանցել է, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի 5 պայմանները: Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը` հղում անելով իր աղբյուրին։

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն` պայմանները ներառում են պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես` Լիբանանում, Իրանի դեմ պատժամիջոցների վերացում, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասների փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

«Այդ պայմանների ամբողջությունը որոշվել է բացառապես վստահության նվազագույն մակարդակ ստեղծելու և բանակցային գործընթացին վերադառնալու համար»,– նշել է աղբյուրը։

Գործակալության զրուցակցի խոսքով` Իրանը պակիստանցի միջնորդին է փոխանցել, որ հրադադարից հետո Արաբական ծովի և Օմանի ծոցի շրջանում ծովային շրջափակման շարունակությունն ավելի է ուժեղացնում ԱՄՆ-ի հետ բանակցությունների նկատմամբ անվստահությունը:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment