Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին > Լուրեր Հայաստանից

Պակիստանը կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացմանն ուղղված երկխոսությանը։ Այդ մասին PTV հեռուստաալիքին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին։

Նրա խոսքով՝ Պակիստանը հրավիրվել է իրանա-ամերիկյան խորհրդակցություններին, և Իսլամաբադի դիրքորոշումը «կվերցվի հաշվի բանակցությունների ընթացքում»։

Ինչպես Dawn թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը, պակիստանյան կողմի մասնակցությունը «դիտարկվում է որպես լարվածության նվազեցման վճռորոշ գործոն, քանի որ Իսլամաբադը ոչ հրապարակային կերպով աշխատում է բանակցային գործընթացին աջակցելու ուղղությամբ»։

Աղբյուրը հավելել է, որ հավանաբար առաջիկա հանդիպման ընթացքում Պակիստանի դիրքորոշումը կներկայացնի երկրի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։

Leave a comment