Եվրամիությունը մարդասիրական նպատակներով 20 մլն եվրո կտրամադրի Թուրքիային


Եվրահանձնաժողովը հայտնել է, որ 2026 թվականին ԵՄ-ն 20 մլն եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Թուրքիայում առավել խոցելի փախստականներին և հյուրընկալող համայնքներին աջակցելու համար:


Օգնությունը կբաշխվի ԵՄ մարդասիրական ոլորտում գործընկերների միջոցով՝ թուրքական իշխանությունների հետ համակարգմամբ։ 


Եվրահանձնաժողովի տվյալով ՝ 2012 թվականից ի վեր ԵՄ-ն Թուրքիային ավելի քան 3,5 մլրդ եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել փախստականներին և տեղի համայնքներին աջակցելու համար: 

Դիտումների քանակ4

Leave a comment