Լուիս Էնրիկեն չի ճանաչվել Լիգա 1-ի լավագույն մարզիչ, լավագույն ֆուտբոլիստն 9 անգամ է խաղացել մեկնարկային կազմում

Երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ճանաչվել Ֆրանսիայի առաջնության լավագույն մարզիչ։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միության (UNFP) վարկածով՝ մրցաշրջանի լավագույն մարզիչի մրցանակը բաժին է հասել երկրորդ տեղում գտնվող «Լանսը» գլխավորող Պիեր Սաժը, հաղորդում է UNFP-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության արդյունքում 47-ամյա ֆրանսիացի մասնագետն առաջ է անցել Լուիս Էնրիկեից, Պաուլու Ֆոնսեկայից («Լիոն»), Բրունո Ժենեզիոյից («Լիլ») և Օլիվյե Պանտալոնիից («Լորիան»)։

Երկրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 20 հանդիպման, դարձել 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ՝ ընդամենը 9 անգամ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։

Մրցանակին հավակնում էին նաև ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Վիտինյան ու Նունու Մենդեշը, Մեյսոն Գրինվուդը («Մարսել») ու Ֆլորիան Տովենը («Լանս»)։

Leave a comment