AMX. Տեղի է ունեցել 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 30 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ և 5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ։

Աճուրդների արդյունքներն են

1AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 30,000,000,000 դրամ։
  • Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 7.9963%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:

2 AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 3,000,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7391%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 8.4%:

3 AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով,

  • Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝ 2,000,000,000 դրամ
  • Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 6.7%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.4%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

Leave a comment