Փաշինյանը պարզաբանեց, թե Թուրքիան ինչ փոփոխություն է իրականացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

12.05.2026 | 14:53

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, պարզաբանել է, թե արտգործնախարար Արարատ Միրզոյանն ի՞նչ նկատի ուներ, երբ առավոտյան իրեն ասում էր՝ «Թուրքիան բացվում է»։

«Նկատի ուներ, որ մենք հիմա… մինչև հիմա Թուրքիայից ապրանքներ արտահանելու համար պետք է դա ձևակերպվեր… չէր կարող ձևակերպվել, որովհետև ապրանքը երբ որ առնում ենք որևէ երկրից և արտահանում ենք ուղիղ որևէ տեղ, պետք է նշվի հասցեատերը, առաքման երկիրը։ Նախկինում օրենսդրությամբ, իրենց կարգավորումներով Հայաստանը այդ երկրների ցանկում չկար և ձևակերպվում էր երրորդ երկիր, երրորդ երկրից նոր վերաարտահանվում էր Հայաստան։ Հիմա իրենք ձևակերպում են, որ այդ ցանկում որպես առաքման երկիր Հայաստանը նշվի։ Դա նկատի ուներ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment