Երևի Հայաստանում դեռ ռուսներին հանձնելու բան է մնացել, ուղղակի մենք չգիտենք ինչ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը գրել է.

ՀՀ նախագահական ընտրությունները կայացան 2008-ի փետրվարի 19-ին։ Փետրվարի 13-ին այս մարդը իր իշխանության վերջին շնչում “Հայկական երկաթուղիները” 30 տարով հանձնեց ռուսներին։ Հասցրեց անել ՀՀ նախագահի պաշտոնում իր վերջին վատությունը սեփական երկրին, դե “Մարտի 1-ը”, իհարկե, չհաշված…

Այս պահին երկաթուղու վերադարձը ՀՀ-ի համար դարձել է լրջագույն խնդիր, որովհետև ՌԴ-ն տրանսֆորմացրել է մեր իսկ երկաթուղին մեր իսկ դեմ գործիքի և խոչընդոտում է տարածաշրջանային մասշտաբով կոմունիկացիաների վերաբացման գործընթացը։

Այս մարդը հենց հիմա ձգտում է նորից վերադարձնել իրեն իշխանությունը։ Երևի Հայաստանում դեռ ռուսներին հանձնելու բան է մնացել, ուղղակի մենք չգիտենք ինչ…

Leave a comment