Մի ձայնին 100 հազարով, 200 հազարով փող են տալում պլյուս Սամվել Կարապետյանդ էլ հետը՝ 180 հազարով փող ա բաժանում. նոր ձայնագրություն

Մի ձայնին 100 հազարով, 200 հազարով փող են տալում պլյուս Սամվել Կարապետյանդ էլ հետը՝ 180 հազարով փող ա բաժանում. նոր ձայնագրություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

Բացի դրանից՝ նույն անձը Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է նրանց մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին:

 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Leave a comment