https://arm.sputniknews.ru/20260512/yst-hakakvorupcivon-kvomitei-uzhegh-hajastani-baghramjani-pataskhanatun-yntrakasharq-e-tvel-102072010.html
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստանի» Բաղրամյանի պատասխանատուն ընտրակաշառք է տվել
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Ուժեղ Հայաստանի» Բաղրամյանի պատասխանատուն ընտրակաշառք է տվել
Sputnik Արմենիա
Վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ 12.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-12T12:50+0400
2026-05-12T12:50+0400
2026-05-12T12:50+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ազգային ժողովի ընտրություններ
ընտրակաշառք
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_0:1:1200:676_1920x0_80_0_0_4c6623af6386939f80abe72a47e1b68c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական հաղորդագրությունն է տարածել և ձայնագրություն հրապարակել՝ նշելով, որ բացահայտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու դեպք։Հաղորդագրության համաձայն՝ կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:Կոմիտեն պնդում է, որ նա նաև համայնքի բնակիչներին նյութապես շահագրգռել է՝ ապահովելով նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/1c/89471336_150:0:1051:676_1920x0_80_0_0_06245b2ec7ae9c15016c466400e1fb33.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, ընտրակաշառք, ձերբակալություն
«ուժեղ հայաստան» կուսակցություն, ազգային ժողովի ընտրություններ, ընտրակաշառք, ձերբակալություն
Վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական հաղորդագրությունն է տարածել և ձայնագրություն հրապարակել՝ նշելով, որ բացահայտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին ընտրակաշառք տալու դեպք։
Հաղորդագրության համաձայն՝ կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Կոմիտեն պնդում է, որ նա նաև համայնքի բնակիչներին նյութապես շահագրգռել է՝ ապահովելով նրանց մասնակցությունը կուսակցության հանրահավաքներին:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։