ՆԱՏՕ-ն նոր պաշտպանական առաքելություն է պատրաստում Գրենլանդիայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԱՏՕ-ն սկսում է պլանավորել պաշտպանական առաքելություն՝ Արկտիկայում անվտանգությունն ամրապնդելու համար՝ Գրենլանդիայի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում․ այս մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը։

«Սկսվել է ՆԱՏՕ-ի ուժեղացված հսկողության գործողությունների, որը հայտնի է որպես Arctic Sentry», – հեռուստաալիքը մեջբերել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն շտաբի խոսնակ գնդապետ Մարտին Օ’Դոնելի խոսքերը։

«Այս գործողությունը կամրապնդի ՆԱՏՕ-ի դիրքերը Արկտիկայում և Վերին Հյուսիսում», – հավելել է գեներալը՝ առանց որևէ մանրամասնություն հաղորդելու։

RTBF-ն նշում է, որ առաքելության ճշգրիտ բնույթը, դրա ժամկետները և տեղակայվող ռեսուրսները այս փուլում չեն նշվել։

Leave a comment